fbpx
Զինված Ուժեր

Զինվոր-բուժակ Արտյոմ Բիլյանը 20 զինծառայողի դուրս է հանել հրետակոծության տակից

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում գրառում է կատարել և ներկայացրել է մեր զորքերի հերոսական դրվագներից:

«Մեր զորքերի հերոսական դրվագներից

Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված վերադարձել է շարք: Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ: Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում են, ոմանք վիրավորվում: Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից: Վերջում ստանում է նաև բեկորային վիրավորում, բայց բոլորին հանելուց հետո միայն փորձում է անձամբ դուրս գալ: Սողեսող մի քանի անգամ իրեն սրսկելով անցնում է մոտ վեց կմ և բարեբախտաբար փրկվում»:

https://www.facebook.com/arcrun/posts/3521059871262929

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ