Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին

Ամենադիտվածներ

Քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում

Հռոմի քաղաքային ոստիկանությունը զբոսաշրջիկներին արգելել է նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին: Ինչպես նշել է TGCOM24 հեռուստաալիքը, խախտման համար տուգանքները կտատանվեն 250-ից մինչեւ 400 եվրոյի սահմաններում: Այժմ սանդուղքին կհերթապահեն ոստիկանները: Հուլիսի կեսերին համանման միջոցներ են ժամանակավորապես սահմանվել Տրեւի շատրվանի մոտ:

Զբոսաշրջիկների չափից դուրս կուտակման պատճառով տեսուչները մարդկանց ցրել են մարմարե սպիտակ աստիճաններից, որոնք տանում են դեպի շատրվանը, եւ մի քանի ժամով փակել հուշարձանի մուտքը: Սանդուղքը, որը կառուցվել է Հռոմի Բենեդիկտոս XIII պապի պատվերով եւ բացվել է քրիստոնեության համար հոբելյանական 1725 թվականին, ամբողջացրել է Իսպանիայի հրապարակի ճարտարապետական անսամբլը, որն այդպես է կոչվել Վատիկանի օրոք այդտեղ Իսպանիայի դեսպանատան գտնվելու պատմական տեղի կապակցությամբ: Սուրբ Երրորդության եկեղեցին, դեպի ուր տանում են ավելի քան 130 աստիճանները, կառուցվել է Պինչո բլրի գագաթին 140 տարի շուտ: «Բարկաչչա» («Մակույկ») շատրվանը, որը գտնվում է սանղուղքի հենց հիմքի մոտ, հայտնվել է 1629 թվականին: Իսպանական սանդուղքը հռչակվել է անգլիացի ռոմանտիկ բանաստեղծների կողմից եւ հոլիվուդյան «Հռոմեական արձակուրդներ» (1953) ֆիլմում: XX դարում սանդուղքը հաճախակի օգտագործվել է նորաձեւության ցուցադրությունների համար, որովհետեւ Իսպանիայի հրապարակի շուրջը գտնվում են Իտալիայի առաջատար նորաձեւության տների խանութները: Ամեն գարուն աստիճանները զարդարվում են ծաղիկներով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();