Մայիսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 20 դեկորատիվ ծառ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում՝ մոտ 2.5 հա եղեգնուտ, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։