Հուլիսի 17-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքում՝ 600 քմ բուսածածկույթ, 4000 քմ, 300 քմ խոտածածկ տարածք,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 250 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 300 քմ,
Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ 1200 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: