ՆԱՏՕ-ն պատահաբար բացահայտել է Եվրոպայում ԱՄՆ միջուկային զենքի գտնվելու տեղը. WP

Ամենադիտվածներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը` Եվրոպայում միջուկային զենքի տեղակայման հարցի մասին

ԱՄՆ միջուկային զենքը Եվրոպայում տեղակայված է Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի ռազմակայաններում։ Այս մասին հայտնի է դարձել գաղտնի զեկույցից, որը պատահաբար հրապարակվել է ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի կողմից, հայտնում է The Washington Post-ին։

Պարբերականը ճշգրտում է, որ «Միջուկային զսպման նոր դարաշրջա՞ն. արդիականացում, սպառազինությունների վերահսկողություն և դաշնակիցների միջուկային ուժերը» վերնագրով զեկույցը դեռևս ապրիլին պատրաստել է ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության կոմիտեի կանադացի անդամը, բայց ԶԼՄ-ները դրան ուշադրություն են դարձրել ամիսներ անց։ Փաստաթուղթը մատնանշում է ԱՄՆ միջուկային զենքի 150 միավորի մասին։

«Այդ ռումբերը պահվում են ամերիկյան և եվրոպական վեց կայանում՝ Kleine Brogel Բելգիայում, Buchel Գերմանիայում, Aviano և Ghedi-Torre Իտալիայում, Volkel Նիդեռլանդներում և Incirlik Թուրքիայում»,- ասվում է զեկույցում, որը հրապարակվել է De Morgen բելգիական թերթում։

Այնուհետև փաստաթուղթը հանվել է։ Իսկ անցյալ շաբաթ հրապարակվել է զեկույցի վերջնական տարբերակը, որտեղ ամերիկյան միջուկային զենքի պահման վայրերը չեն նշվում։

ՆԱՏՕ-ի աղբյուրը The Washington Post-ին տեղեկացրել է, որ ապրիլին հրապարակված զեկույցը դաշինքի պաշտոնական փաստաթուղթը չէր։

«Մենք չենք մեկնաբանում Հյուսիսատլանդյան դաշինքի միջուկային պոտենցիալի մանրամասները»,- հավելել է նա։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքի առկայության ապացույցներ եղել են նաև նախկինում։ 2009-ին, օրինակ, Ֆիլ Մյորֆին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, դիվանագիտական հեռագրում հայտնել էր իր մտահոգությունները Բեռլինին այն մասին, թե որքան երկար հնարավոր կլինի պահել զենքն այդ երկրներում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();