fbpx
Աշխարհ

Հրթիռային համաձայնագրի կասեցումը «Սառը պատերազմի» վերսկսման չի հանգեցնի․ Լավրով

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին» համաձայնագրից դուրս գալը չի հանգեցնի նոր «Սառը պատերազմի» վիճակի։ Այս մասին այսօր կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Չեմ կարծում, թե մենք խոսում ենք «Սառը պատերազմի» զարգացումների մասին․ եկել է նոր ժամանակաշրջան, որը բնութագրվում է նրանով, որ ԱՄՆ-ն շարժվում է սպառազինությունների վերահսկման ամբողջ համակարգի, ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման համակարգը ջախջախելու ուղղությամբ։ Դա վշտալի է»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին տևական ժամանակ մեղադրում էր այդ համաձայնագրի կետերի խախտման մեջ։ Ռուսաստանը պնդում էր, որ մեղադրանքները կեղծ են ու հերքում էր դրանք։ Արդյունքը եղավ այն, որ օրեր առաջ Վաշինգտոնը դուրս եկավ համաձայնագրից՝ որպես վերադառնալու պայմանն նշելով Ռուսաստանի՝ կանոններին հետևելը։ Դրան հետևեց Մոսկվայի պատասխանը. Ռուսաստանը լիարժեք դուրս եկավ համաձայնագրից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ