fbpx
Աշխարհ

Ճապոնիայում հաղորդել են ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի հնարավոր արձակման մասին

ԿԺԴՀ-ն մայիսի 12-ին կատարել Է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում: Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի առափնյա պահապանության ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ճապոնական պահականավերը տարածաշրջանում գտնվող նավերին հորդորել են հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց, այլ անմիջապես կապվել իշխանությունների հետ:

ԿԺԴՀ-ի իշխանություններն իրականացել են փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռների արձակում, հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն: Նրանց տեղեկատվությամբ՝ արկերն արձակվել են Փենյանի մերձակայքի Սունան օդանավակայանի շրջանից Ճապոնական ծովի կողմը՝ տեղական ժամանակով 18:29-ին (Երեւանի ժամանակով 13:29-ին): Ըստ գնահատումների՝ հրթիռների արձակումն իրականացվել Է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով: ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցիչները շարունակում են վերլուծել կատարվածը, պահպանում են պատրաստ վիճակ:

Արձակումը դարձել Է հյուսիսկորեական սպառազինությունների 16-րդ փորձարկումը տարեսկզբից ի վեր: Մայիսի 7-ին ԿԺԴՀ-ն կատարել Է, ենթադրաբար, սուզանավերի բալիստիկ հրթիռի արձակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ