fbpx
Աշխարհ

Հս․ Կորեայի ԱԳՆ-ն Բոլթոնին անվանել է «պատերազմի մոլագար»

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունում, որը հրապարակվել է երկուշաբթի Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունում, ասվում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատերազմի մոլագար է։ Նրա գործողությունները կործանում են խաղաղությունն ու անվտանգությունը։

Նշվում է, որ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանությունը կապված է Բոլթոնի վերջին հայտարարության հետ այն մասին, որ մայիսին իրականացված զորավարժությունները խախտել են ՄԱԿ ԱԽ բանաձևը։ Նշենք, որ դրանք տակտիկական հրթիռների արձակմամբ են տեղի ունեցել։

«Բոլթոնը հայտնի է որպես պատերազմի մոլագար, որն ավելի վաղ մեր երկիրն անվանել էր «չարիքի առանցք» և (Հյուսիսային Կորեայի դեմ) սադրիչ ռազմավարությունների մշակողն է, այդ թվում կանխիչ հարվածներ հասցնելու և պետական կարգի բռնի փոփոխության իմաստով,- ընդգծվում է մեկնաբանությունում։- Բոլթոնը արժանի է, որպեսզի նրան անվանեն նախագահի օգնական խաղաղության և անվտանգության քայքայման գծով, այլ ոչ թե խորհրդական, որն աշխատում է անվտանգություն ստեղծելու համար»։

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ տակտիկական հրթիռների արձակումը մայիսի սկզբին սովորական պատրաստություն է, դրանք ուղղված չեն եղել որևէ մեկի դեմ, վտանգ չեն ներկայացրել հարևան երկրների համար և ինքնիշխան պետության իրավունքն են սեփական պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Ավելի վաղ Բոլթոնը Տոկիո այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումն անվանել էր ՄԱԿ ԱԽ բանաձևի խախտում, բայց և նշել, որ Վաշինգտոնի և Փհենյանի բանակցությունների շարունակումը Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման վերաբերյալ դեռևս հնարավոր է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ