fbpx
Խորհրդարան

Հստակեցված չեն սակավաջրություն և երաշտ հայտարարելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները. Էրիկ Գրիգորյան

Մայիսի 8-ին կայացած ԱԺ նիստում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նոր օրենսդրական փոփոխության նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում է օրենսդրությամբ հստակորեն սահմանել «երաշտ» և «սակավաջրություն» հասկացությունները, քանի որ հստակեցված չեն սակավաջրություն և երաշտ հայտարարելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:

«Մենք Ջրային օրենսգրքի հասկացություններ բաժնում տալիս ենք այս երկու տերմինների բացատրությունները, թե ինչ են իրենցից ներկայացնում, տալիս ենք ընթացակարգերը, թե ինչպես է հայտարարվում, ինչի հիման վրա: Ըստ էության, հիդրոօդերևութաբանական լիազոր մարմինը ներկայացնում է կանխատեսումները, դրանց հիման վրա ջրային ռեսուրսները կառավարող լիազոր մարմինը կառավարությանն է ներկայացնում որոշման նախագիծ, որով ՀՀ-ում հաստատվում է սակավաջրություն և երաշտ, և նաև կանոնակարգում է ջրօգտագործման թույլտվությունների կասեցման ընթացակարգերը»,- նշեց Էրիկ Գրիգորյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ