fbpx
Իրավական

Հուլիսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության ու թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, հարկերից խուսափելու և ծեծի 3-ական, դրամանենգության, սպանության սպառնալիքի, սառը զենք կրելու ու թմրամիջոցի իրացման 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, արգելադրված ավտոմեքենայի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու, փաստաթղթի կեղծիքի, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 2, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ