Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ առաջին անգամ Հայաստանում գտնվող Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Հյուրերին ուղեկցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ՝ ի նշան Սուրբ նահատակների հիշատակի:
- Հակոբ Արշակյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
- Հոկտեմբերի 1-ից կգործարկվի Մեկ պատուհան էլեկտրոնային համակարգը․ ՊԵԿ
Պատվիրակության անդամ, Եվրոպական ծրագրերի իրականացման ծառայության (EPIS) համակարգող, Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Էլեֆթերիոս Պապադոպուլոսը նշել է.
«Առաջին անգամ եմ այցելում Հայոց ցեղասպանության թանգարան: Պապս գաղթել է Ստամբուլից, և այստեղ տեսնելով այս փաստերը՝ ցնցված եմ: Հույս ունեմ, որ հետագա սերունդներն ամեն ինչ կանեն կանխարգելելու ցեղասպանությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։