2018 թվականին Հունաստանն օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աննախադեպ՝ ռեկորդային ցուցանիշ է սահմանել: Այս մասին հայտնում է ATOP –ը:
Հաղորդվում է, որ անցած տարի այդ երկիր է այցելել 33 մլն օտարերկրացի, արդյունքում Հունաստանի պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 16 միլիարդ եվրո: Այս երկիր այցելող զբոսաշրջիկների թվում հատկապես մեծ տոկոս են կազմում լողափնյա հանգստի սիրահարները:
Հաղորդվում է, որ 2017 թվականի համեմատ զբոսաշրջիկների թիվը շոշափելի աճ է գրանցել: