ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց (16.10.2018) հետո 2018 թվականի նոյեմբերի 5-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Պողոսյանը չունի ոչ անշարժ և ոչ էլ շարժական գույք:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Պողոսյանի դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ և 20 հազար դոլար:
2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Պողոսյանն ունեցել է 6 մլն 445 հազար 176 դրամի չափով եկամուտ, որից 4 մլն 794 հազար 22 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն 651 հազար 154 դրամը` կենսաթոշակից:
Հաղորդում է armtimes.com-ը։
