fbpx
Երևան

Հունիսի վերջին կունենանք 5 աղբատար «ԿամԱԶ» մեքենաներ. Հայկ Մարության

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ Երևանի քաղաքապետարանի կազմում հիմնվող նոր բյուջետային հիմնարկը արդեն հունիսի վերջին կունենա 5 աղբատար «ԿամԱԶ» մեքենաներ՝ քաղաքի աղբահանության վիճակի շտկման համար։

Քաղաքապետն հավելեց, որ աղբահանությամբ զբաղվող բյուջետային հիմնարկը հիմա կստանա 5 մեքենա, բայց դրանով չի սահմանափակվի․ ընդհանրապես նախատեսվում է գնել 34 ավտոմեքենա։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում Երևանում աղբահանության վիճակն արդեն վերահսկելի կդառնա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ