ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Իտալիա և Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:
- Հայաստանի և Վրաստանի ԿԳՄՍՆ-ների միջև կնքվել է հուշագիր
- Կբացվի Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն խորագրով ցուցահանդեսը. ԿԳՄՍՆ
«Հուշագրի նպատակն է նպաստել կողմերի միջև մշակութային կապերի զարգացմանը մշակույթի ոլորտի հաստատությունների և կազմակերպությունների միջև համագործակցության ու կապերի ամրապնդման, մշակույթի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման խրախուսման և խորացման, ինչպես նաև մշակույթի բոլոր բնագավառներում ուսումնասիրությունների և հետազոտությունների ընդլայնմանն ուղղված այլ միջոցառումների խթանման միջոցով: Հուշագրով սահմանվում է նաև, որ կողմերը կաջակցեն մշակութային ժառանգության, ոչ նյութական մշակութային ժառանգության, գրականության և հրատարակության, գրադարանների, տեսողական արվեստի, թանգարանների և պատկերասրահների, երաժշտարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի և սպորտի ոլորտներում անմիջական կապերի հաստատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: