ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշման նախագծին.
«Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան և Գոգավանը՝ թերբեռնված:
Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար:
Հույս ունենք, որ սա կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը:
Նման որոշումներով նաև պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը:
Այս առումով կարևոր է, որ կառավարությունը գումար է հատկացրել նաև Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար: Մեր վրաց գործընկերները սկսել են Նինոծմինդա-Բավրա հատվածի նորոգումը:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև Գուգուտի հայ-վրացական սահման հատվածի նորոգման վերաբերյալ: Մեր կողմից Գոգավանի ճանապարհը լավ վիճակում է»,- մասնավորապես գրել է վարչապետը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2373801259606922