fbpx
Սպորտ

Գալտիեն հույսը չի դնում Մաուրո Իկարդիի վրա․ նա ցանկանում է ավելի կրճատել կազմը

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հաստատել է, որ հույսը չի դնում Մաուրո Իկարդիի վրա։ Այս մասին գրում է sports.ru-ն։

Չորեքշաբթի օրվանից հարձակվողը մարզվում է հիմնական թիմից առանձին՝ խաղացողների խմբում, որոնցից ՊՍԺ-ն ցանկանում է բաժանվել:

«Շաբաթվա սկզբին ես հանդիպեցի Մաուրոյի հետ և ասացի, որ ցանկանում ենք էլ ավելի կրճատել կազմը։ Չեմ ցանկանում աշխատել 25 խաղացողների հետ: Նման քանակի խաղացողներ պահելն անհնար է։

Մաուրոն վերջին մրցաշրջաններում շատ քիչ խաղաժամանակ ուներ: Կարևոր է, որ նա վերսկսի կարիերան։ Դա անելու համար նա պետք է ավելի հարմար տեղ գտնի:

Մենք պետք է գտնենք լավագույն ելքը՝ սա բխում է ոչ միայն Մաուրոյի, այլև ակումբի շահերից։ Իկարդիին անհրաժեշտ է թիմ, որտեղ նա կարող է ցույց տալ իր որակները, քանի որ նա չի կորցրել դրանք։ Բայց վերջին երկու տարին իսկապես դժվար էր նրա համար»,- ասել է Գալտիեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ