Այսօր՝ հունիսի 9-ին, Ոստիկանությունում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ համավարակը ժամանակավոր է և այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ, վարչապետը ասաց, որ շատ բարդ և անսպասելի իրավիճակներ ունեցանք և հիմա մեր ամենամեծ մարտահրավերը, որը հավելյալ առաջացել է ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի համավարակն է:
«Առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը: Որքան էլ ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, պետք է նոր էներգիա հաղորդել, որքան էլ դա անհնար թվա:
Հենց սկզբից պետք է կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման և այս համատեքստում ոստիկանության ծառայության որակի, արագ նկատելի բարելավման վրա»,-ասաց Փաշինյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սարգսյանին կատարված աշխատանքի համար: Մենք իրար հետ կվերլուծենք այս ընթացքում տեղի ունեցածը, կատարված աշխատանքը, այն ինչ ստացվել է, այն ինչ չի ստացվել, հույս ունեմ՝ կգանք ընդհանուր եզրակացությունների»,-ասաց նա:
