fbpx
Սպորտ

Հյուսիսկորեացի խաղացողներն ագրեսիվ էին. Սոն Հին Մին

Առանց վնասվածքների վերադառնալն արդեն հսկայական ձեռքբերում է։ Այս մասին ասել է «Տոտենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Սոն Հին Մինը՝ պատմելով ԿԺԴՀ-ի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպման (0:0) ընթացքի մասին։

«Ափսոս, որ չհաղթեցինք, բայց խաղում այնքան ագրեսիա կար, որ պարզապես առանց վնասվածքների վերադառնալն արդեն հսկայական ձեռքբերում է:

Հյուսիսկորեացի խաղացողներն ագրեսիվ էին, բազմաթիվ հայհոյանքներ էին լսվում»,-ասել է ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև խաղի հեռարձակում չի իրականացվել, հանդիպմանը չեն մասնակցել հարավկորեացի երկրպագուները և արտասահմանյան լրատվամիջոցները:

Կորեայի ֆուտբոլի ասոցիացիան խաղի ընթացքի մասին տեղեկատվություն է ստացել Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի պատվիրակից, որը հաղորդագրություններ և լուսանկարներ է ուղարկել իր բջջային հեռախոսից: Սա Հյուսիսային Կորեայի տարածքում հարևան երկրների միջև առաջին հանդիպումն էր 1990 թվականից ի վեր։

 

Վերեվ