International Airlines Group (IAG) միջազգային ավիացիոն հոլդինգը հայտարարել է, որ ցանկանում է ձեռք բերել 200 Boeing 737 MAX ինքնաթիռնե։ Հաղորդում է Boeing ընկերության պաշտոնական կայքը: Նշվում է նաւ, որ գործարքի գումարը 24 միլիոն դոլար է կազմում:
Ըստ աղբյուրի՝ ընկերությունները համաձայնագիրը քննարկել են Լե Բուրժեի միջազգային ավիասրահում՝ Փարիզից 12 կմ հյուսիս-արևելք: Կողմերի մտադրության մասին փաստաթուղթ է ստորագրվել։
IAG-ի գլխավոր տնօրեն Ուիլյամ Ուոլշը հայտարարել է իր վստահության մասին այն բանում, որ մոտ ապագայում Boeing-ը կարգավորիչ մարմինների հավանությանը կարժանանա և 737 MAX-ը կրկին կշահագործվի։