Բրիտանական Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվելու է շվեդական «Համարբյու»:
Տեղեկության համաձայն՝ «Միլանն» ու հարձակվողը չեն երկարաձգելու պայմանագրի ժամկետը։ Ներկայիս պայմանագիրը գործում է մինչև օգոստոսի 31-ը:
Իբրան համարվում է «Համարբյուի» համասեփականատեր: Նշենք, որ Իբրահիմովիչը համաճարակի ընթացքում հասցրել է մարզվել այդ ակումբի կազմում: