Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Կալյարին» և «Միլանը»: Հանդիպումը տեղի է ունեցել Կալյարիի «Սարդինիա Արենա» մարզադաշտում։ Այն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը խաղի 46-րդ րոպեին բացել է «Միլան»-ի հարձակվող Ռաֆայել Լեաուն: Երկրորդ կեսի միջնամասում միլանցիների առավելությունը կրկնապատկել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն իր առաջին գոլն է խփել է «Միլան» վերադառնալուց հետո պաշտոնական խաղերում:
38-ամյա ֆուտբոլիստն աչքի էր ընկել նաև «Ռոդենս»-ի հետ ընկերական խաղում:
«Կալյարին» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է և իր ակտիվում ունի 29 միավոր: «Միլանը» 25 միավորով 8-րդն է: