fbpx
Սպորտ

Ինյեստան տվել է իդեալական ֆուտբոլիստի կերպարը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան կազմել է իդեալական ֆուտբոլիստի կերպարը։

Այս մասին հաղորդում է Marca-ն։

Նշվում է, որ աշխարհահռչակ իսպանացին այդ կերպարի համար ընտրել է Մեսսի ձախ ու Չավիի աջ ոտքերը։ Նա նշել է, որ այդ կերպարն ունի Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական վիճակն ու կարողանում է Սերխիո Ռամոսի նման խաղալ երկրորդ հարկում։

Հիշեցնենք, որ Ինյեստան այս պահին հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ