Աշխարհ

Իդլիբում ռուս և թուրք զինվորականներ են զոհվել

Իդլիբում ռուս և թուրք զինվորականներ են զոհվել: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Այլ մանրամասներ հայտնի չեն, հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել տարածաշրջանում ահաբեկիչների ակտիվության ֆոնին. վերջին 14 օրվա ընթացքում նրանք ավելի քան հազար հարձակում են իրականացրել:

Հունվարի կեսերին ռուս և թուրք զինվորականները Իդլիբում «լռության ռեժիմ» մտցնելու հերթական փորձն են ձեռնարկել, սակայն ահաբեկիչները չեն նվազեցրել ակտիվությունը՝ հստակեցրել են ՌԴ ԱԳՆ-ում:

Հաղորդվում է նաև, որ սիրիացի զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների թիվը հասնում է 100-ի: Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ, չեն դադարում հարվածային անօդաչուների կիրառմամբ հարձակման փորձերը ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա:

2017 թվականի մայիսին Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում Սիրիայում ապաէսկալացիայի 4 գոտի ստեղծելու շուրջ համաձայնության են հասել: 2018 թվականին գոտիներից 3-ն անցել են Դամասկոսի հսկողության տակ: Չորրորդը, որը տեղակայված է Իդլիբում և հարևան Լաթաքիայում, Համայում և Հալեպում, դեռ զբաղեցված չէ կառավարական զորքերով, դրա մեծ մասը գրավել են «Ջաբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ