IFFHS-ի մրցանակների քանակով Մեսսին առաջատարն է մեծ տարբերությամբ

Հրապարակող՝

Anastasia Galustyan

Ամենադիտվածներ

IFFHS-ի մրցանակների քանակով Լիոնել Մեսսին առաջատարն է մեծ տարբերությամբ։

Այսօր Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հայտարարեց, որ ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվողը ճանաչվել է 2022 թվականի լավագույն փլեյմեյքեր։

Մեսսին իր կարիերայի ընթացքում այժմ ունի 13 IFFHS մրցանակ: Սա պատմության լավագույն արդյունքն է։

IFFHS-ի տարբեր կատեգորիաներում հաղթանակների թվով երկրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Նասրում»: Իր կարիերայի ընթացքում նա ունի 8 մրցանակ IFFHS-ից։

2022 թվականի վերջին Մեսսին երեք մրցանակ ստացավ IFFHS-ից։ Նախկինում կազմակերպությունը նրան ճանաչել էր տարվա խաղացող և տարվա լավագույն ռմբարկու։

Ամենաթարմ