«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարող է տեղափոխվել «Չելսի»:
Նիկոլյա Իգուայինը` ֆուտբոլիստի եղբայրն ու գործակալը, այսօր ժամանել է Լոնդոն, որպեսզի քննարկի արգենտինացու հնարավոր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ:
«Չելսին» հարձակվողի է փնտրում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ակումբը պատրաստ է վարձակալության տրամադրել Մորատային, իսկ Իգուայինը նրանց գլխավոր նպատակն է:
Նիկոլյա Իգուայինը Լոնդոնում անձամբ հանդիպել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ, որպեսզի քննարկի գործարքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իգուայինի տրանսֆերի վերաբերյալ որոշ տարաձայնություններ կան Սարիի և «Չելսիի» տնօրեն Մարինա Գրանովսկայի միջև, որն այնքան էլ վստահ չէ 30-ից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստներին խոշոր պայմանագրեր առաջարկելու նպատահարմարության մեջ: