Ֆրենկի դե Յոնգը հույս է հայտնել, որ Մատեյս դե Լիգտը կտեղափոխվի «Բարսելոնա»:
«Իհարկե, ես կուզեի, որ նա տեղափոխվեր «Բարսելոնա», բայց տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Ամեն ինչ կախված է նրանից:
Ես չգիտեմ՝ ինչպես կդասավորվի նրա ապագան, դա նրա որոշումն է: Դուք պետք է նրան հարցնեք այդ մասին, բայց ես հույս ունեմ, որ Դե Լիգտը կհայտնվի «Բարսելոնայում»:
Իհարկե, մենք խոսում ենք այդ մասին: Բայց ես չեմ կարող պատմել, թե ինչ է նա պատրաստվում անել ու ինչի մասին է մտածում: Ես ոչ մի ազդեցություն չեմ գործադրում նրա ընտրության վրա: Դա պետք է նա անձամբ կատարի՝ իր ընտանիքի հետ», – Դե Յոնգի խոսքերն է մեջբերել Goal.com-ը: