«Բարսելոնայի» պաշտոնական կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ նկարագրվում է թիմի հարձակվող Լուիս Սուարեսի 1 ամբողջական օրն ԱՄՆ շրջագայության ընթացքում:
Տեսանյութն այն մասին է, թե ինչպես է իր օրը սկսում ուրուգվայցի հարձակվողը, ինչպես է մարզվում և ճաշում քնից առաջ:
«Բարսելոնան» ԱՄՆ-ում վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի այսօր ուշ երեկոյան՝ 01:00-ին: Կատալոնական ակումբը կպայքարի «Նապոլիի» հետ: