fbpx
Աշխարհ

Իլոն Մասկը Լաս Վեգասում սկսել է արագընթաց ավտոմոբիլների թունելի կառուցումը

The Boring Company ընկերությունը, որը պատկանում է ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկին, Լաս Վեգասում սկսել է ստորգետնյա արագընթաց ավտոմոբիլային թունելի շինարարությունը: Այս մասին հայտնում է NBC-ն։

Թունելը կոչվում է Loop: Այն կունենա 12 մետր խորություն և 1,5 կիլոմետր երկարություն: Թունելն իրար կկապի Las Vegas Convention Center գիտաժողովների կենտրոնի մի քանի մասնաշենքեր։

Ստորգետնյա երկու մայրուղիներով կերթևեկեն 16 անձի համար նախատեսված անվարորդ մեքենաներ։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Մասկը Լոս Անջելեսում կառուցել է առաջին տրանսպորտային ստորգետնյա թունելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ