Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը «Մի՛ կասկածիր հույզերիդ» (Don’t Doubt ur Vibe) անվանումով երգ է թողարկել։ Այս մասին տեղեկանում ենք նրա Twitter-ի էջից։
Էլեկտրոնային պարային երաժշտության ժանրում գործարարի առաջին սինգլը թողարկվել է Soundcloud առցանց հարթակում:
Միլիարդատերը Twitter-ում պարծեցել է, որ անձամբ ինքն է հեղինակել երգի բառերը և կատարել այն:
Ստեղծագործության մեջ անընդհատ կրկնվում է «մի՛ կասկածիր հույզերիդ» արտահայտությունը, իսկ երգի երկրորդ մասում ասվում է` «քանի որ այն չի խաբում»:
Նա նաև երգի ձայնագրման ստուդիայից մի քանի լուսանկար է հրապարակել:
2019 թվականի ապրիլի մեկին Մասկը ռեփ ժանրի ստեղծագործություն էր թողարկել, որը նվիրված էր 2016 թվականին սպանված Հարամբե գորիլային:
https://twitter.com/elonmusk/status/1223133867772502019?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1223133867772502019&ref_url=https%3A%2F%2Fwww.tert.am%2Fam%2Fnews%2F2020%2F01%2F31%2Fnew-record%2F3198788