fbpx
Ժամանց

Քիմ Քարդաշյանն աջակցում է անարդար ճանապարհով դատապարտվածներին

Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում  կիսվել է Change.org-ի հրապարակմամբ, որտեղ նշվում է, որ Ուիլի Սիմոնսը 38 տարի բանտարկված է 9 դոլար գողանալու համար։

1982-թվականին բանակի վետերան Ուիլի Սիմոնսը հետապնդվել էր Ալաբամայի օրինախախտության համար։ Ու․ Սիմոնսն նախկինում 3 անգամ դատապարված է եղել, որոնցից մեկը՝ մեծ գողության համար։

Լրագրող Բեթ Շելբուրի հետ զրույցում նա ասաց, որ մյուս երկուսը գողացված գույք վերցնելու համար են եղել։ Բանտարկյալը որոշ ժամանակ բնակություն էր հաստատել արտերկում, որտեղ թմրամոլությամբ էր զբաղվել։

Նա 9 դոլլար գողանալու համար դատապարտվում էր 1-ին աստիճանի գողության համար նախատեսված կարգով և պատիժը պետք է կրի ցմահ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատազրկման: Սիմոնսը վերջին 38 տարին անցկացրել է բանտում: Սա ակնհայտորեն դաժան և անարդար պատժի դեպք է։ Տարիներ շարունակ Ու․ Սիմոնսը մի շարք բողոքներ է ներկայացրել՝ առանց որևէ իրավական օգնության: Նրա բոլոր դիմումները մերժվել են, և հիմնվելով Ալաբամա նահանգի օրենքների 2014 թվականի փոփոխության վրա, պարզվում է, որ նա այլևս չունի բողոքարկման հնարավորություն, քանի որ սպառել է դրանք։

Այս անարդարության դեմ միջնորդություն ներկայացնողների թիվը Change.org-ում այս պահի դրությամբ կազմում է մոտ 2․785․450, որոնք ամեն վարկյան աճում են ի շնորհիվ ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանի աջակցության։

Նա իր թվիթթերյան էջում կիսվում է նմանատիպ հայտարարություններով՝ սատարելով անարդար դատավճիռների դեմ իրականացվող նախաձեռնությունները։

Նշենք նաև, որ Change.org-ի միջոցով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդիկ համախմբվում են որոշակի գաղափարի, քաղաքական նախաձեռնության շուրջ, գտնում համախոհներ, և մարդկանց՝ ովքեր իրավաու են որոշումներ կայացնել ու հասնում որոշակի հաջողության։

Սյուզի Չատյան

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ