Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների շրջանակում, Էրզրում ( Կարին ) քաղաքում ելույթ ունենալով, անդրադարձել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության այն հայտարարությանը, ըստ որի վերջինս ընտրություններին պատրաստվում է հաղթել Թուրքիայի Քուրդիստանում. « Նրանց չի հաջողվի մասնատել այս երկիրը: Քուրդիստանը Հյուսիսային Իրաքում է, եթե շատ են ուզում թող գնան այնտեղ: Իմ երկրում Քուրդիստան չկա, միայն արևելյան Անատոլիա կա, հարավ արևելյան Անատոլիա կա, միջին Անատոլիա կա, բայց իմ երկրում Քուրդիստան չկա: Երբեք չենք թույլ տա, որ այս երկիրը մասնատվի»:
Իմ երկրում միայն արևելյան Անատոլիա կա. Էրդողան
By
Posted on