fbpx
Սպորտ

Իմ կյանքում նույնպես վատ պահեր են լինում, երբ ուզում եմ գնալ տուն ու թաքնվել. Նեյմար

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը իր բարեգործական ֆոնդով կազմակերպված մինի-ֆուտբոլի մրցաշարի ժամանակ նշել է, որ իր հայտնի լինելու փաստից երբեմն նաև լարվում է: Նեյմարը նաև ասել է.

«Ես ոչ սուպերհերոս եմ, ոչ էլ իդեալական կուռք: Իմ կյանքում նույնպես վատ պահեր են լինում, երբ ուզում եմ գնալ տուն ու թաքնվել, որպեսզի ընտանիքիս ու ընկերներիս հետ մենակ մնամ:

Ես սուպերհերոս չեմ, որը կարողանում է տանել ողջ աշխարհի ճնշումը: Բայց ողջ ուժերս ներդնում եմ դրա համար, որովհետև օրինակ եմ հանդիսանում ոչ միայն իմ ընտանիքի ու որդու, այլև այստեղ գտնվող երեխաների մեծ մասի համար: Գիտեմ, որ ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված ու փորձում եմ լավագույնս գործել: Գլխավորը միշտ անկեղծ լինելն է»: Նրա խոսքերն է մեջբերել L’Equipe-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ