fbpx
Խորհրդարան

««Իմ քայլը» իրեն իրավունք չի վերապահում փոխել ժողովրդի քվեարկությամբ հաստատված համամասնությունը», – Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ փոխխոսնակների ընտրությունից առաջ ելույթ ունենալով՝ նշեց, որ եթե ինքն ընտրեր երկու թեկնածուների միջև այլ հավասար պայմաններում, նախապատվություն կտար կին թեկնածուին, իսկ եթե ստիպված լիներ ընտրել երկու ուժերի միջև, չէր ընտրի ոչ մեկին, որովհետև իր քաղաքական ուժի ընտրությունը վաղուց արել է:

Միրզոյանն ասաց, որ ինքն այս ընտրություններին մոտենում է այլ տրամաբանությամբ, նշեց` սա քաղաքական դաշտում և խորհրդարանում դիրքավորվելու հարց է, և այն պետք է հիմնված լինի հստակ սկզբունքի վրա, սակայն մի դեպքում կա սկզբունք, մյուս դեպքում` չկա:

««Իմ քայլը» հայտարարել է, որ իրեն իրավունք չի վերապահում փոխել ժողովրդի` քվեարկությամբ հաստատված համամասնությունը», – ասաց նա:

Որպես ԱԺ արդեն ընտրված նախագահ` Միրզոյանը տեղեկացրեց իր գործընկերներին, որ այս օրերին եղել են քաղաքական խորհրդակցություններ, բանակցություններ, և քիչ անց հանձնաժողովների կազմման մասին բանակցությունները կսկսվեն, թեկնածություններ կառաջարկեն:

Նա հայտնեց,  որ իրենք` իբրև քաղաքական մեծամասնություն, հաճույքով համաձայնել են կարևորագույն հանձնաժողովներից մեկը, որ երբևէ ընդդիմության նախագահության տակ չի եղել, զիջել գործընկերներին, այդ թվում «Լուսավոր Հայաստան»-ից` հաշվի առնելով հնարավոր թեկնածուների անցած ճանապարհը և մասնագիտական հմտությունները: Միրզոյանը տեղեկացրեց, որ հաշվարկները կատարվելու են Դոնթի բանաձևով:

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ