fbpx
Քաղաքականություն

«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագրիրը

Քաղաքական հեղափոխությունից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն այժմ տնտեսական հեղափոխությունն է առաջնահերթ համարում: Դաշինքի ծրագրում տնտեսական հատվածը բավական ծավալուն է՝ խթանելու են արտահանումը, զբաղվածությունը, աշխատանքի խրախուսմանը միտված ներդրումային քաղաքականությունը, հայտնում է azatutyun.am-ը

«Իմ քայլը» վստահ է՝ տնտեսական զարգացումը նաև մարդկանց սոցիալական վիճակը պետք է բարելավի, այլ ոչ թե մնա թղթի վրա՝ իբրև վիճակագրություն:

Նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քաղաքացիներին հնարավորություն է տրվելու, որ աշխատանքով շտկեն իրենց մեջքը․ – «Պիտի աշխատենք իրար հետ, որ մեր երկրի, մեր ընտանիքի եկամուտները մեծանան: Մենք չպիտի լինենք խեղճ ու աղքատ ժողովուրդ, մենք պետք է լինենք հարուստ, սեփական ուժերի վրա վստահ, ազատ ու երջանիկ ժողովուրդ: Մենք ամբողջ միկրոբիզնեսին ազատելու ենք հարկերից: Այսինքն, օրինակ՝ Անի համայնքում գտնվող այն բիզնեսները, որոնք ունեն տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն, ազատվելու են հարկերից: Մենք սա անում ենք, որպեսզի Հայաստանի քաղաքացին իր աշխատանքով ոտքի կանգնի, ուղղի մեջքը և վստահ լինի իր իրավունքների և հնարավորությունների մեջ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ