fbpx
Քաղաքականություն

Սխալ միտք կարող ենք արտահայտել բոլորս

Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը, թե տեղի ունեցած հեղափոխությունն առավել կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Հայտնում է 168.am-ը.

Նա մասնավորապես ասել է. «Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ ոչ այնքան հաջող ձևակերպում արեց և ինքն էլ ուղղեց իրեն՝ նշելով, որ նկատի է ունեցել՝ համաժողովրդական շարժումը կարևոր էր Արցախի ամրության առումով: Ու հիմա անհասկանալի է այս ամբողջ աղմուկը:

Տարիներով հետևել եք, թե ոնց է բանակը թալանվել, ու մի նախադասություն չեք ասել, հիմա չփորձեք դիվիդենտներ հավաքել մի սխալ նախադասության համար, ես ներողություն կխնդրեմ էդ նախադասության համար հազար անգամ, բայց թույլ չեմ տա աչոկներ հավաքել, ես սա ասում եմ որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար՝ պատերազմական իրավիճակում»:

Ն. Փաշինյանը նաև հավելել է. «Սխալ միտք կարող ենք արտահայտել բոլորս, սխալվել կարող ենք բոլորս, կարող ենք ներողություն խնդրել այդ սխալի համար:

Այս ընտրություններում ՀՀ քաղաքացին ՀՀԿ-ին պետք է նետի քաղաքական աղբանոցը՝ որպես երկիրը թալանած, որպես ժողովրդին հուսահատության հասցրած ու հակապետական կառույց»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ