fbpx
Իրավական

«Իմ քայլը» տապալում է գրած-պատրաստ ռեֆորմները․ Իոաննիսյան

ԱԺ-ում այսօր քննարկվելիք ընտրական հանցագործությունների փաթեթով քրեականացվում է՝

1. Ընտրական տեղամասում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը,

2. Աշխատողին (պետական կամ մասնավոր) պարտադրելը, որ մասնակցի որևէ հանրահավաքի, ինչպես նաև հանրահավաքին մասնակցելու համար փող տալը,

3. Բարձրաստիճան պաշտոնյայի կամ թեկնածույի կողմից օտարերկրյա քաղաքացիության փաստը թաքցնելը,

4. Չնույնականացվող աղբյուրներով թեկնածուներին վարկաբեկող սուտ հրապարակելը:

Նախագծով նաև մի շարք հոդվածներով փոխվում են պատժաչափերը, որոշ հոդվածների դիսպոզիցիան փոխվում է՝ առավել հստակության համար:

Այս մասին գրում է Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում։

«Զավեշտալին այն է, նախագծի ֆորմալ հեղինակը որևէ աղերս չունի դրա ոչ կազմման, ոչ էլ անգամ բովանդակության գեներացիայի հետ: Նշվածներից 1-ին, 3-րդ ու 4-րդ հոդվածների մտքի հեղինակը ես եմ, 2-րդինը՝ Վարդինեն (բնականաբար, բոլորը Համազասպի և այլոց հետ քննարկումներով): Դրանց իրավական ձևակերպումն էլ տվել են Հասմիկը, Վարդինեն, այլ մարդիկ ու ձեր խոնարհ ծառան», – գրում է Իոաննիսյանը:

Նա նշում է, որ իրենց նախագիծը ոչ միայն կրճատվել է (հանվել է քարոզարշավի ֆինանսավորման կարգի խախտման բոլոր հոդվածները), այլև «անգրագետավարի փնթիացվել»։ «Մասնավորապես, փաթեթից կորցրել են քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որով վերևում նշվածներից 4-րդ հոդվածով նախատեսված արարքը մասնավոր մեղադրանքի հոդված էր դառնում», – գրում է իրավապաշտպանը:

Իոաննիսյանը գրառման վերջում կասկածի տակ է դրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կոմպետենտությունը ու նշել է, որ «Իմ քայլը» տապալում է գրած-պատրաստ բարեփոխումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ