Ընդմիջման ժամանակ իշխող մեծամասնության ներկայացուցիչները հավաքվել են ԱԺ ժողովասրահներից մեկում:«Իմ քայլը»-ականները վստահեցրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը չի մասնակցում։ Թե ի՞նչ է քննարկվելու, դեռ պարզ չէ։
Ըստ երևույթին` քննարկման թեման կառավարության ծրագրի քվեարկության հարցը պետք է լինի`միաձա՞յն, թե՞ ազատ ռեժիմով: