fbpx
Առողջապահություն

Իմունիտետը բարձրացնող և ամրացնող բնական միջոցներ

Խառնուրդը, որ ներկայացնելու ենք,նորից մեղրի հիմքով է: Եթե մեղրը պնդացած է, հալեցնել 600գ ջրային բաղնիքի վրա, դրան խառնել 300գ կարագ, ավելացնել հազարաթերթիկ և սրոհունդ (зверабой) մանրացրած յուրաքանչյուրից 1թ/գ, ավելացնել նաև 1ճ/գ չոր աղացած մասուրի պտուղ, երկար և լավ խառնել:

Օգտագործել 1թ/գ օրական՝ մի քանի անգամ: Եթե հիվանդ եք՝օգտագործեք ժամը մեկ: Ալերգիա ունենալու դեպքում հրաժարվեք խառնուրդից:

Իմունիտետը բարձրացնող չեմպիոն է ժենշենի արմատը, որը ոչ միայն իմունային ռեակցիայի արագությունն է բարձրացնում, այլ նաև վերացնում է հոգեբանական և ֆիզիկական հոգնածությունը, իջեցնում է վատ խոլեստերինը:

Պատրաստենք օղու թուրմ: 140-160գ արմատ խոզանակով լավ լվանալ, չորացնել և բլենդերով կամ քերիչով մանրացնել, լցնել 1լ-ոց ապակե տարայի մեջ, ավելացնել 0,5լ որակով օղի, ամուր փակել կափարիչը, դնել մութ տեղ 30-40օր և ամեն օր տարան թափահարել: Որից հետո թանզիվի մի քանի շերտով քամել:

Օգտագործել 20-25 կաթիլ թեյի մեջ մեկ ամիս: Իհարկե, դժվար է հայթայթել ժենշենի արմատներ, նաև թանկ է, դա է պատճառը, որ խորհուրդ է տրվում օգտվել դեղատնային սպիրտային թուրմից, հաբերից և կապսուլայից: Քանի որ ժենշենը ունի հակացուցումներ,հիվանդության դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:

Հաջորդը կոճապղպեղն (имбир) է: Վերցնել 300-400գ թարմ կոճապղպեղ, լավ լվանալ, կեղևը քերել, կտրատել բարակ շերտերով, լցնել 1լ-ոց ապակե տարայի մեջ, ավելացնել 0,5լ որակյալ օղի, կարելի է օգտագործել տնական օղի։ Փակել տարան կափարիչով, թրմել 2 շաբաթ, լինի տաք տեղում և ամեն օր թափահարել: Որից հետո մի քանի շերտ թանզիվով քամել և լցնել շիշը:

Պրոֆիլակտիկ կարող եք օգտագործել օրական 30-40 մլ թուրմ: Չարաշահել չի կարելի, քանի որ կոճապղպեղն ունի հակացուցումներ: Հիվանդության դեպքում դիմել բժշկի խորհրդատվությանը:

Կոճապղպեղը կարելի է օգտագործել թեյի մեջ: երկու բարակ շերտ կոճապղպեղ և մեկ շերտ առանց կորիզի կիտրոն դնել բաժակի մեջ, լցնել վրան թրմած սև կամ կանաչ թեյ, վրան լցնել եռացված ջուր, թողնել մի փոքր հովանա և ավելացնել 1թ/գ բնական մեղր, լավ խառնել մինչև մեղրը լուծվի։ Կարելի է ըմպել:

Հիվանդության դեպքում դիմել բժշկի խորհրդատվությանը:

Եղեք առողջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ