fbpx
Աշխարհ

Հայտնի է՝ ինչ առաջարկներ է արել Մակրոնը Պուտինին

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան մի քանի առաջարկ է արել, որոնք համաձայնեցված չեն եղել Փարիզի մյուս գործընկերների հետ՝ առաջարկելով Ուկրաինայի համար ապահովել չեզոք կարգավիճակ, ինչը բացառում է ՆԱՏՕ-ին անդամակցելու այդ երկրի հնարավորությունը։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ բանակցություններից առաջ նույնիսկ չի փորձել խորհրդակցել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինային չեզոք կարգավիճակի մասին Մակրոնի առաջարկին չի աջակցել ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ Ուկրաինան:

Սակայն Կիևում կայացած հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ տեսնում է Մոսկվայի և Ուկրաինայի միջև բանակցությունների «հնարավորություն» և պատերազմը կանխելու «որոշակի, գործնական լուծումներ»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ