fbpx
Իրավական

Ինչ բողոքներ ունեն Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը․ մանրամասնում է ՄԻՊ-ը

«Մեր գերնպատակը պետք է լինի բացառել հետնահանջը այն ժողովրդավարական ձեռքբերումներից, որ այս տարի մեր երկրում մենք արձանագրեցինք, և պետք է դրանք էլ ավելի զարգացնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրում են ընտրախախտումները և ամփոփման աշխատանքներ են տանում տարեկան զեկույցի համար:

Նա տեղեկացրեց նաև, որ Մանվել Գրիգորյանին այցելելու ընթացքում ինքն անձամբ առանձնազրույց է ունեցել նրա հետ: «Մենք հիմա գրություն ենք ուղարկել արդարադատության նախարարություն՝ մեր առաջարկներով, որը վերաբերում է նրա առողջական վիճակի հետազոտությանը»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այցելել և առանձնազրույց է ունեցել նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Ինձ համար որևէ նշանակություն չունի, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում անձը, ինչպիսի հասարակական ընկալումներ կան նրա կատարած արարքի կամ վարքագծի վերաբերյալ»,- հավելեց նա՝ նշելով, որ ինքը կատարում է քայլեր իր գործառույթի շրջանակներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ