Ապրիլի 22-ին լրագրողների հարցերին պատասխանելիս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, նշեց որ Հայաաստանի բենզինի շուկայում խնդիրն այն է, որ կան խոշոր տնտեսվարողներ, ինչի հետևանքով նույնիսկ դեպի շուկա մուտքն ազատականացնելու դեպքում մուտքը դժվար է լինում։
Նա նշեց, որ իրենց անելիքը լինելու է շղթայի բոլոր կետերում՝ ներկրումից սկսած: Նպատակը մրցակցության ապահովումն է:
Գևորգյանի խոսքով, սակայն, Հայաստանի շուկան անծայրածիր չէ, ու բնական է, որ սահմանափակ թվով տնտեսվարողներ կարող են գործել․ խնդիրն այն է, որ այնտեղ պետք է ազատականացում լինի։