fbpx
Աշխարհ
10:00 21/02/2020

Ի՞նչ գործարք է առաջարկել Թրամփը Ասանժին․ The Guardian

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է առաջարկել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե նա հայտարարի, որ Ռուսաստանը կապ չունի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու հետ: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը՝ հղում անելով դատարանում Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի ելույթին:

Ռոբինսոնի խոսքով՝ առաջարկը փոխանցվել է 2017 թվականի օգոստոսին հանրապետական Դանա Ռորաբախերի կողմից, որն այն ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ էր: Ամերիկացի քաղաքական գործիչն ասել է, որ ինքը գործում է «նախագահի անունից» և առաջարկել է ներում կամ «այլ ելք», ասել է փաստաբանը:

Նախկին կոնգրեսականը հերքել է իր միջնորդ լինելու մասին լուրը: Ռորաբախերի կայքում ասված է, որ ո՛չ Սպիտակ տան ղեկավարը, ո՛չ էլ նրա հետ կապված անձինք իրեն չեն կարգադրել հանդիպել Ասանժի հետ:

«Ես երբեք նախագահ Թրամփի հետ չեմ խոսել Ջուլիան Ասանժի մասին»,-ընդգծել է նախկին կոնգրեսականը: Նա նշել է, որ WikiLeaks-ի հիմնադրի հետ զրուցել է սեփական նախաձեռնությամբ և ասել է, որ կխնդրի Թրամփին ներում շնորհել նրան, եթե Ասանժը տեղեկացնի, թե ով է իրեն փոխանցել դեմոկրատների էլեկտրոնային նամակները:

Սպիտակ տանը Թրամփին վերագրվող այս տեղեկատվությունը բնութագրել են որպես «հորինվածք և մեծ սուտ»:

«Նախագահը հազիվ է ճանաչում Ռորաբախերին և երբեք նրա հետ այդ թեմայով չի խոսել»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ