fbpx
ՏՏ

Ինչ նորարարություն է նախատեսում «Facebook»-ը

«Facebook»-ը մտադիր է իր մեսենջերի, «WhatsApp »-ի և «Instagram»-ի հաղորդագրությունների ծառայությունները միացնել միմյանց: Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն:

Չնայած նրան, որ երեքն էլ կմնան որպես առանձին հավելվածներ, դրանք կապված կլինեն այնպես, որ հաղորդագրությունները կարող են փոխանցվել մեկը մյուսի միջև:

«Facebook»-ից «BBC»-ին տեղեկացրել են, որ դա երկար գործընթացի սկիզբն է: Այս միացումը նշանակում է, որ «Facebook»-ի օգտատերերը կարող են հաղորդակցվել անգամ այն անձի հետ, ով ունի միայն «WhatsApp »-ի հաշիվ:

Ըստ «The New York Times»-ի, միավորման աշխատանքները արդեն մեկնարկել են և ակնկալվում է, որ կավարտվեն մինչ 2019-ի վերջ կամ մյուս տարվա սկզբին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ