fbpx
Աշխարհ

Ինչպես երեխաներին անվտանգ պահել ինտերնետից օգտվելիս. UNICEF

30 և ավել օր մնալով տանը՝ սովորականից մի փոքր ավել ժամանակ ենք անցկացնում համացանցում:

Իսկ դուք գիտե՞ք, որ ամբողջ աշխարհում, այս ժամանակահատվածում,  ինտերնետի օգտագործումն արդեն աճել է 50%-ով:

Եվ UNICEF-ը հետևել է, թե ինչ ազդեցություն է ունենում  այս ամենը երեխաների վրա, չէ՞ որ նրանք էլ անմասն չեն մնում այս ամենից: Օգտվելով առցանց հարթակից՝  երեխաները  հայտնվում են ռիսկային խմբում։ Կորոնավիրուսային  պանդեմիան ստեղծել է կատարյալ փոթորիկ առցանց «գիշատիչների» համար գրավելու երեխաներին, ովքեր միայնակ են, շփոթված և, ի՞նչու ոչ՝ նրանց, ովքեր հնարավոր է, որ փնտրում են շփումներ։

Ինչպե՞ս կարելի է նրանց ապահովագրել։ Ճիշտ է, վտանգը հնարավոր չէ կանխորոշել, մանավանդ երբ այս մասշտաբի առողջական ճգնաժամի հետ ենք բախվում։ Սակայն կարող ենք կանխել` հետևելով խորհուրդներին։


1) Խոսեք Ձեր երեխաների հետ։ Հարցրեք, թե ինչպես են անցնում նրանց առցանց առօրյան, ում հետ են  անցկացնում իրենց առցանց ժամանակը։ Աշխատելով ձեր երեխաների հետ ներկայացրեք նրանց մի քանի կանոններ՝ որքան ժամանակ անցկացնել առցանց հարթակում։ Նրանց օրվա մյուս զբաղմունքների մեջ ևս  ներգրավեք։

2) Օգտագործեք պաշտպանող գործիքներ։ Համոզված եղեք, որ ձեր երեխաների օգտագործած հեռախոսներում կամ համակարգիչների մեջ վիրուսներ առկա չեն։ Փակեք հեռախոսների կամ համակարգիչների տեսախցիկը, եթե նույնիսկ դա չի օգտագործվում։

3) Հետևեք, թե ինչ հրապարակումներով են կիսվում նրանք։ Սովորեցրեք նրանց ինչպես պաշտպանել անձնական տվյալների գաղտնիությունը։ Երեխաները պարտավոր չեն գրել իրենց ամբողջական անունը և տեղադրել անձնական լուսանկար իրենց անձնական էջերում։

4) Փնտրեք նախազգուշացնող նշաններ։ Հետևեք, թե ինչն է անհանգստացնում ձեր երեխաներին։ Շատ հաճախ նրանք դառնում են ցրված, փակ և երբեմն նաև նյարդային։ Հնարավոր է և, որ այս իրավիճակները կապված  չլինի իրենց առցանց առօրյայի հետ։

5) Տեղեկացրեք կիբերհարձակման մասին պատկան մարմիններին։ Տեղեկացրեք այդ մասին դպրոցին, նախակրթարանին կամ այն մարմնին, որի հետ աշխատում են ձեր երեխաները։ Նաև երեխաներին տեղյակ պահեք, որպեսզի զգուշանան նման խնդիրներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ