Ինչպե՞ս կարող է մարդը հպարտանալ՝ 2008-ի ոճրագործությունների ետևում կանգնած լինելով․ Նարեկ Այվազյան

Ամենադիտվածներ

Azat.TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրառում է կատարել։ Նարեկ Այվազյանը գրառման մեջ նշել է՝ ինչպես կարող է մարդը հպարտանալ՝ 2008-ի ոճրագործությունների և դրանք պարտակելու փորձերի ետևում կանգնած լինելով:

«Կարելի է ասել, որ Միքայել Մինասյանը ուղիղ պատասախանատվություն վերցրեց այդ առնչությամբ: Չնայած, որ առանց իր հրապարակային պատասխանատվությունը վերցնելու էլ գիտեինք, որ ինքն է ամբողջ մեդիառեսուրսի կուռացիան արել և ամեն բան արել՝ մոռացության մատնելու Մարտի 1-ի գործերը, կաշառելու հակառակորդներին և այլն:

Բանական էակ կա՞ ընկերներիս մեջ, որ սա կարդում է և դա էլ լսել է ու ճիշտ կամ նորմալ է համարում նրա թե՛ այդ արարքները, կամ էլ թե՛ դրա մասին խրոխտ հայտարարելը: Եթե կա, ապա կխնդրեմ բանավիճենք:

Միքայել Մինասյանն իր երկրորդ վլոգով էլ ավելի խորացրեցի իր միֆական կերպարի փուչ լինելը: Նա ոչ միայն քաղաքական չէ, այլև իրավունքից ու առհասարակ տարրական տրամաբանությունից էլ է հեռու:

Ոճրագործությունը վատ բան է, բայց դրա պարտակելն էլ ավելի վատ է: Դա նույնն է, ինչի մասին ինքը խոսեց. Թուրքիան իրականացրել է ցեղասպանությունը, սակայն չի ընդունում իր մեղքը, որը շանս չի տալիս Հայաստանին ներել նրանց կամ չներել: Իսկ ինքն ապօրինի հա՛մ ոճրագործությունն ընդունեց, հա՛մ էլ դրա պարտակման փորձերը:

Այո, ստի վերջը եկել է, և բոլորին հայտնի են դարձել ժողովրդի թշնամիները: Դրանք կեղեքել են մեր հայրենիքը, դրանք սպանել ու բռնացել են մեր հայրենակիցներին իրենց կեղեքածի պաշտպանության համար, դրանք ապակողմնորոշել ու կեղծիք են տարածել մեր հայրենիքում: Իսկ «հրեշտակի» տեսիլը, որը հրամցվում է օտար երկրից, արժանի է մեկ պատասխանի. Ասել իր աները՝ իյա, իռո՞ք»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4010346765643854

 

 

Ամենաթարմ