Աշխարհ
06:00 06/05/2020

Թրամփը հայտնել է՝ առնչություն չունի Վենեսուելա ծովային ներխուժման հետ

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Վենեսուելա ծովային ներխուժման հետ կապված իրավիճակի մասին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի խոսքերը:

Նախագահ Թրամփը Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարություն է արել։ Դոնալդ Թրամփը նշել է, որ ներխուժումն իրականացնողների թվում եղել են ԱՄՆ նախագահի անվտանգության աշխատակիցներ:

«Սա մեր կառավարության հետ որևէ առնչություն չունի»,- շեշտել է Թրամփը:

Աղբյուրը՝ Reuters.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ