fbpx
Առողջապահություն

Ինչպես մեղմել մեջքի հատվածի մկանային ցավերը

Մեջքի հատվածում մկանային ցավերը բավական տարածված խնդիր են, իսկ նման ցավից ազատվելը ոչ միշտ է հեշտ լինում։ Ինչպես իր թելեգրամյան ալիքում գրել է բժիշկ Նատալյա Շինդրյաևան, նման դեպքերում ցավից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է օրվա ընթացքում պահպանել չափավոր ակտիվությունն ու խուսափել տևական ժամանակ օդորակիչի տակ նստելուց։

Եթե մկանային սպազմից խուսափել, այնուամենայնիվ, չի հաջողվել, ապա հարկավոր է թուլացնել մկանները, ինչի համար կարելի է մոտ կես ժամ պառկել կոշտ մակերեսով որևէ տեղ։ Սա կօգնի բերել ողնաշարը ֆիզիոլոգիական բնական դիրքի՝ թուլացնելով մկաններն ու մեղմելով ցավը։

«Ավելորդ չէին լինի նաև բուժական մարմնամարզությունն ու լողը»,- եզրափակել է Շինդրյաևան՝ ընդգծելով, որ մկանային ցավը կարող է վկայել նաև առողջական տարբեր խնդիրների մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ