Երեկ կայացած «Լիվերպուլ» – «Վեստ Բրոմվիչ» խաղում «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը խաղի 95-րդ րոպեին կարողացավ գոլի հեղինակ դարձնել և հաղթանակ պարգևել իր թիմին։
Այս հաղթանակին ու գոլին անդրադարձել է ակումբը մարզող Յուրգեն Կլոպը։
«Ինչպիսի պահ էր: Այդպես հաղթելն ինչ-որ յուրահատուկ զգացմունքներ է առաջացնում:
Դա դարպասապահի խփած լավագույն գոլն էր, որ երբևէ տեսել եմ:
Այդպես իսկական հարձակվողներն են կարողանում խփել: Երբ Ժիրուն է այդպես խփում, ասում ենք դա թոփ մակարդակ է», – Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն: