fbpx
Առողջապահություն

Ինչու՞ չի կարելի առավոտյան արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմել

Ժամը 7։00-ին արթնանալու դեպքում սուրճ խմելու լավագույն ժամը 10։00-ն է։ Այս մասին Daily Mail-ի հետ զրույցում ասել է բժիշկ Դեբորա Լին՝ մանրամասնելով, որ այս առույգացնող ըմպելիքի գործածությունը չափազանց վաղ ժամերին կարող է բարձրացնել առանց այն էլ առավոտյան ժամերին բնական ճանապարհով բարձրացող կորտիզոլ հորմոնի մակարդակը, ինչը կվնասի օրգանիզմին։

Մասնագետի խոսքով՝ արթնանալուց հետո առաջիկա 45 րոպեի ընթացքում կորտիզոլի մակարդակն օրգանիզմում հասնում է իր գագաթնակետին։ Այս հորմոնը բարձրացնում է զգոնությունն ու կենտրոնացումը, ինչպես նաև կարգավորում է նյութափոխանակությունը և իմունային համակարգի աշխատանքը:
Սուրճն օժտված է կորտիզոլի մակարդակը բարձրացնելու հատկությամբ։ Բժշկի խոսքով՝ առավոտյան այս ըմպելիքի առույգացնող ազդեցությունը կարող է ավելի շատ վնաս հասցնել օրգանիզմին, քան օգուտ՝ հանգեցնելով ինքնազգացողության վատթարացման, առաջացնելով հաճախասրտություն և բարձրացնելով տագնապի ու անհանգստության մակարդակը: Սա է պատճառը, որ սուրճը հարկավոր է խմել ժամը 10:00-ին (7:00-ին արթնանալու դեպքում) կամ արթնանալուց առնվազն 45 րոպե հետո:

Բացի այդ, սուրճը խորհուրդ չի տրվում խմել նաև չափազանց ուշ ժամերին։ Մասնագետի խոսքով՝ սուրճի վերջին բաժակը հարկավոր է խմել քնելուց առնվազն վեց ժամ առաջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ